Հական Չալհանօղլուն կարող է տեղափոխվել Թուրքիայի առաջնություն։
La Gazzetta dello Sport-ը հաղորդում է, որ կիսապաշտպանը հետաքրքրել է «Գալաթասարային», ինչպես նաև սաուդյան ակումբներին։ «Ինտերը» կիսապաշտպանին գնահատում է 35-40 միլիոն եվրո և պատրաստ է քննարկել առաջարկները։
Եթե Չալհանօղլուն վաճառվի, «ներաձուրիները» կփորձեն պայմանագիր կնքել Նիկոլո Ռովելլայի (Լացիո) հետ։
Միաժամանակ նշվում է, որ հռոմեացիների նոր գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին չի պատրաստվում բաց թողնել կիսապաշտպաին։
Սակայն Ռովելլայի պայմանագրում ներառված է 50 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ։