Իլկայ Գյունդողանը կարիերան շարունակելու անսպասելի տարբերակ ունի

«Գալաթասարայը» կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Սիթիից» գնել կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին, X սոցիալական ցանցում հայտնել է լրագրող Յագիզ Սաբունջուօղլուն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրքական ակումբն արդեն սկսել է բանակցություններ 34-ամյա գերմանացու տրանսֆերի վերաբերյալ։ «Գալաթասարայը» հույսը դնում է Գյունդողանի փորձի և խաղը վերահսկելու նրա կարողության վրա։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև Սաուդյան Արաբիայի թիմերը։

2024/25 մրցաշրջանում Գյունդողանը «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 50 խաղում խփել է 3 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։