«Յուվենտուսի»՝ Ջան Պիերո Գասպերինիին թիմի մարզիչ նշանակելու ծրագրերը խափանվել են ակումբի գլխավոր տնօրեն Դամիեն Կոմոլիի սառը և, ըստ լուրերի, ամբարտավան հեռախոսազրույցից հետո:
Լրագրող Սանդրո Սաբատինիի խոսքով՝ հեռախոսազրույցի ընթացքում Կոմոլին մարզչին սադրիչ հարց է տվել։
-Համոզիր ինձ, թե ինչու պետք է «Յուվենտուսը» ընտրի քեզ:
– Դու զանգահարեցիր ինձ, այլ ոչ թե հակառակը:
Մի քանի օր անց՝ հունիսի 6-ին, պաշտոնապես հայտարարվեց, որ 67-ամյա մասնագետը ստանձնել է «Ռոմայի» մարզչի պաշտոնը: Հռոմեական ակումբի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2028 թվականը