ESPN-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում «Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի հետ հնարավոր տրանսֆերի շուրջ։
Ըստ աղբյուրի՝ «Կարմիր սատանաները» 32-ամյա ֆուտբոլիստին դիտարկում են որպես Անդրե Օնանային փոխարինելու հիմնական թեկնածու։
2024/25 մրցաշրջանում Մարտինեսը «Ասթոն Վիլայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 53 խաղերում բաց է թողել 61 գոլ և անառիկ պահել դարպասը 16 անգամ։ Նրա պայմանագիրը թիմի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։