Club World Cup․ «Ինտեր Մայամին» և «Ալ-Ահլին» չպարզեցին հաղթողին 🎥

Աշխարհի ակումբային առաջնության բացման խաղում «Ինտեր Մայամին» ոչ-ոքի խաղաց «Ալ-Ահլիի» հետ։ Բացման խաղը տեղի ունեցավ «Հարդ Ռոք» մարզադաշտում։ Հանդիպումը ավարտվեց 0-0 հաշվով։

Հանդիպման 43-րդ րոպեին «Ալ-Ահլիի» կիսապաշտպան Մահմուդ Տրեզեգեն վրիպեց 11 մետրանոցից։

Հիշեցնենք, որ «Ինտեր Մայամին» հաջորդ խաղը կանցկացնի հունիսի 19-ին՝ «Պորտուի» դեմ, իսկ «Ալ-Ահլին» նույն օրը կմրցի «Պալմեյրասի» հետ։