«Սելտայի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Վուլվերհեմփթոն»

Անգլիական «Վուլվերհեմփթոնը» մոտ է «Սելտայի» հարձակվողական կիսապաշտպան Ֆեր Լոպեսին ձեռք բերելուն։

Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ակումբները վերջնական բանակցություններ են վարում գործարքի պայմանների շուրջ։ 21-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնվել է տեղափոխվել Պրեմիեր լիգա. նրա ապագա պայմանագիրը «Վուլվերհեմփթոնի» հետ նախատեսում է աշխատավարձի եռակի բարձրացում՝ համեմատած Վիգոյում նրա ներկայիս պայմանների հետ։

«Վուլվերհեմփթոնը» մտադիր է գերազանցել պայմանագրում նշված 20 միլիոն եվրոյի հրաժարագնի կետը, որպեսզի կարողանա փուլ առ փուլ վճարել տրանսֆերը։ Եթե բոլոր բոնուսային պայմանները բավարարվեն, ընդհանուր գումարը կարող է հասնել 25 միլիոնի։ Անցյալ մրցաշրջանում Լոպեսը Լա Լիգայում անցկացրել է 17 խաղ և խփել երկու գոլ։