«Չելսին» հետաքրքրված է «Բենֆիկայի» պաշտպան Թոմաս Արաուխոյի ծառայություններով, հաղորդում է A Bola-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնցիները մտադիր են «Լիվերպուլից» խլել 23-ամյա պորտուգալացուն և պայմանագիր կնքել նրա հետ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
2024/25 մրցաշրջանում Արաուխոն պորտուգալական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 44 խաղում խփել է 1 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բենֆիկայի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո։