«Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոն կարող է մնալ Բունդեսլիգայում։
Bild-ի տվյալներով՝ «Բավարիան» պլանավորում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել 22-ամյա սլովենացուն։ Հավանական գործարքը գնահատվում է 88 միլիոն եվրո։ Նախկինում հաղորդվում էր, որ «Լայպցիգի» հարձակվողին ձեռք բերելու պայքարում ֆավորիտը «Արսենալն» է։
Աղբյուրի տվյալներով՝ Գերմանիայի չեմպիոնները Շեշկոյի նկատմամբ հատուկ հետաքրքրություն են ցուցաբերել դեռևս նախորդ ամռանից։
2024/25 մրցաշրջանում Շեշկոն «Լայպցիգի» կազմում մասնակցել է 45 հանդիպման, դառնալով՝ 21 գոլի և վեց գոլային փոխանցման հեղինակ։