«Բարսելոնան» ՖԻՖԱ-ից խնդրել էր թույլատրել իրենց մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք Աշխարհի ակումբային առաջնությանը, այն բանից հետո, երբ մեքսիկական «Լեոնը» հեռացվել էր մրցաշարից։
Այս մասին հայտնում է Marca-ն։
Մարտին ՖԻՖԱ-ի վերաքննիչ կոմիտեն որոշել էր, որ «Լեոնը» և «Պաչուկան» չեն կարող մասնակցել նույն մրցաշարին, քանի որ ակումբներն ունեն նույն սեփականատերը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» ՖԻՖԱ-ին առաջարկել էր իրենց թեկնածությունը Աշխարհի ակումբային առաջնության համար, սակայն մերժվել էր, քանի որ «Ռեալը» և «Ատլետիկոն» արդեն մասնակցում են մրցաշարին, և կանոնակարգի համաձայն՝ Աշխարհի ակումբային առաջնությունում չեն կարող խաղալ մեկ երկրից ավելի քան երկու թիմ։