Ալեխանդրո Գարնաչոն որոշել է, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ալեխանդրո Գարնաչոն չի մտածում կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայից դուրս շարունակելու մասին։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ արգենտինացին մտադիր է փոխել ակումbը, բայց մնալ Պրեմիեր լիգայում։ Չնայած «Բայերի» հետաքրքրությանը, որը վերջերս գլխավորել էր «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Էրիկ տեն Հագը, Գարնաչոն չի պլանավորում տեղափոխվել Բունդեսլիգա։ Նրա առաջնահերթությունը մնում է Անգլիայում խաղալը։

Ավարտված մրցաշրջանում արգենտինացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 58 խաղ բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 11 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։