«Այաքսի» 19-ամյա պաշտպանը կարող է տեղափոխվել լոնդոնյան գրանդ

Ինչպես հայտնում է TEAMtalk-ը՝ «Արսենալը» ավելի առաջ է անցել «Այաքսի» 19-ամյա պաշտպան Ջորել Հատոյի հետ պայմանագիր կնքելու բանակցություններում, քան «Չելսին», որը նույնպես նախկինում հետաքրքրված էր ֆուտբոլիստով։

«Արսենալը» քննարկել է հոլանդացու տեղափոխության հնարավորությունը, մինչդեռ «Չելսին» դադարեցրել է բանակցությունները Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկի պատճառով։

«Այաքսը» մոտ 50 միլիոն եվրո է պահանջում ձախ պաշտպանի համար, որին «Արսենալը» վեց տարվա պայմանագիր է առաջարկել։

2024/25 մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 50 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով երեք գոլ և կատարելով վեց գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։