«Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսը չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»։
Ինչպես հայտնում է Record-ը՝ շվեդ հարձակվողի գործակալները կապ են հաստատել անգլիական ակումբի հետ և տեղեկացրել, որ իրենց ակումբը այլևս տարբերակ չէ ֆուտբոլիստի կարիերան շարունակելու համար։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։