«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներ Ջեք Գրիլիշը և Ֆիլ Ֆոդենը մոտ են թիմը լքելուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Այս մասին հայտնում է talkSPORT-ը։
Աղբյուրի տվյալներով՝ երկու ֆուտբոլիստներն էլ կարող են միանալ «Արսենալին», որի գլխավոր մարզիչը Միկել Արտետան է, ով ծանոթ է ֆուտբոլիստներին «Մանչեսթեր Սիթիում» միասին անցկացրած ժամանակներից։
Հիշեցնենք, որ Ջեք Գրիլիշը չի ընդգրկվել «Մանչեսթեր Սիթիի» կազմում՝ Աշխարհի ակումբային առաջնության համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «քաղաքայինները» պատրաստ են բաժանվել 29-ամյա կիսապաշտպանից և ցանկանում է նրա վաճառքից ստանալ մոտ 50 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Գրիլիշով հետաքրքրված են նաև «Նապոլին», «Էվերթոնը», «Բայերը» և «Թոթենհեմը»։