«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Միսակ Հակոբյանը վարձակալության կհամալրի Ալբանիայի կրկնակի չեմպիոն «Էգնատիայի» շարքերը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 21-ամյա հարձակվողը ալբանական ակումբում վարձավճարով կանցկացնի մեկ տարի։
Նշենք, որ նախորդ 4 մրցաշրջաններում Հակոբյանը հանդես էր գալիս ԲԿՄԱ-ում՝ նույնպես վարձակալության հիմունքներով։