Խորվաթ մասնագետ Սանդրո Պերկովիչը գլխավորել է «Նոան»։ Այս մասին հայտնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը։
41-ամյա խորվաթ մասնագետը 2024-25 մրցաշրջանի երկրորդ հատվածում գլխավորել է Զագրեբի «Դինամոն», ինչպես նաև մարզել է լատվիական «Ռիգան» և ավստրիական «Շտուրմի» երիտասարդական թիմը։
Նախորդող 3 մրցաշրջանն ընդգրկված է եղել Զագրեբի «Դինամոյի» մարզչական շտաբում՝ որպես գլխավոր մարզչի օգնական։ Սանդրո Պերկովիչն աշխատել է այնպիսի մարզիչների շտաբներում, ինչպիսիք են Ֆաբիո Կանավարոն, Սերգեյ Յակիրովիչը և Նենադ Բյելիցան։
Խորվաթիայի ամենատիտղոսակիր թիմի հետ մասնագետը դարձել է երկրի եռակի չեմպիոն, մեկական անգամ նվաճել է Գավաթը և Սուպերգավաթը։
Որպես գլխավոր մարզչի օգնական, ընդգրկված է եղել կիպրական «Պաֆոսի» գլխավոր թիմի և Զագրեբի «Դինամոյի» երիտասարդական թիմի մարզչական շտաբներում։