Հայտնի է՝ որքան է Մադրիդի «Ռեալը» վճարել 17-ամյա արգենտինացու համար

Այսօր՝ հունիսի 13-ին, Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հայտարարել է հերթական տրանսֆերի մասին։

Ակումբը պայմանագիր է կնքել 17-ամյա արգենտինացի կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի հետ, որը հանդիսանում է «Ռիվեր Փլեյթի» ակադեմիայի սան։ Երիտասարդ ֆուտբոլիստը ստորագրել է վեցամյա պայմանագիր, որը կգործի մինչև 2031 թվականի հունիսը։

Տրանսֆերի ընդհանուր արժեքը կազմում է 63.2 միլիոն եվրո։ Ըստ սպասումների՝ Մաստանտուոնոն կմիանա «Ռեալին» օգոստոսի 14-ին՝ ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնության ավարտից հետո։

«Ռիվեր Փլեյթի» կազմում Մաստանտուոնոն մասնակցել է 61 հանդիպման՝ խփելով 10 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։