«Ռեալ Մադրիդը» կերկարաձգի թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի հետ պայմանագիրը։ COPE-ի տվյալներով՝ կողմերը պայմանագիր կկնքեն մինչև 2031 թվականը։
Ինչպես հայտնում է AS-ը, պայմանագրում կլինի 1 միլիարդ եվրոյի հրաժարագնի կետ։
22-ամյա իսպանացին 2024/25 մրցաշրջանում «Ռեալի» կազմում անցկացրել է 42 հանդիպում և կատարել երկու գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ լրանում է 2026 թվականի ամռանը։