«Ռեալ Մադրիդը» երկարաձգել է պայմանագիրը պաշտպանի հետ

Ինչպես հայտնում է As-ը, «Ռեալ Մադրիդը» երկարաձգել է 22-ամյա կենտրոնական պաշտպանի հետ պայմանագիրը մինչև 2031 թվականը։

Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։

Նոր պայմանագրով իսպանացի ֆուտբոլիստի աշխատավարձը զգալիորեն կաճի, իսկ պայմանագրի հրաժարագնի կետը կկազմի մեկ միլիարդ եվրո։

Պաշտպանը նախորդ մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է 23 խաղ և կատարել մեկ գոլային փոխանցում։