Պոլ Պոգբան մոտ է Ֆրանսիա տեղափոխվելուն

Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան մոտ է «Մոնակո» տեղափոխվելուն։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ֆուտբոլիստի և ֆրանսիական ակումբի միջև բանակցությունները դրական ընթացքով են ընթանում։

Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիս Հոքինսը՝ Պոգբան պատրաստ է ֆինանսական զիջումների գնալ արագ գործարքի համար։ Նա կարող է անմիջապես ընտանիքին տեղափոխել Ֆրանսիայի հարավ, եթե պայմանագիրը ստորագրվի։

Հիշեցնենք, որ Պոգբան որակազրկվել էր հակադոպինգային կանոնները խախտելու համար։ 2023 թվականի վերջին «Յուվենտուսը» խզեց նրա հետ պայմանագիրը։