ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն կարծում է, որ «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին պատմության մեծագույն մարզիկն է։
«Ես մեծացել եմ՝ դիտելով «Բարսելոնայի» խաղը, ուստի բնականաբար, դա Լեո Մեսսին է։ Ինձ համար նա մեծագույնն է։ Նա ինձ ոգեշնչում է։ Լեոն եզակի է։ Ես շատ ուրախ և հպարտ եմ, որ հնարավորություն ունեցա խաղալ նրա հետ», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Դեմբելեն և Մեսսին միասին հանդես են եկել «Բարսելոնայի» կազմում 2017-ից 2021 թվականներին, որից հետո արգենտինացին միացել է ՊՍԺ-ին, իսկ ֆրանսիացին շարունակել է խաղալ «Բլաուգրանայի» կազմում մինչև 2023 թվականը։
37-ամյա Մեսսին օլիմպիական չեմպիոն է, աշխարհի չեմպիոն, Իսպանիայի առաջնության 10-ակի հաղթող, Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայի չորսակի հաղթող։