Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, Ա սերիայի ղեկավարությունը քննարկում է «Միլանի» և «Կոմոյի» միջև տնային խաղը 60,000 հանդիսական տեղավորող «Օպտուս Արենայում» անցկացնելու հնարավորությունը, որը սովորաբար օգտագործվում է ավստրալական ֆուտբոլի, ռեգբիի և կրիկետի համար։
Հիշեցնենք, որ «ռոսոներիները» այնտեղ արդեն խաղացել էին անցյալ տարվա մայիսին՝ մրցաշրջանի ավարտից հետո «Ռոմայի» հետ ընկերական խաղում։
Խաղը նախատեսված է անցկացնել առաջնության 24-րդ տուրի շրջանակներում, որը նախատեսված է 2026 թվականի փետրվարի 7-ին կամ 8-ին։
Այդ ամենի հիմնական պատճառն այն է, որ այդ ժամանակ իտալիայում անցկացվելու է ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը, ինչի պատճառով «Սան Սիրոում» խաղ անցկացնել հնարավոր չի լինի։