Ալեքսանդր Զինչենկոն կարիերան Ա Սերիայում շարունակելու երկու տարբերակ ունի

«Յուվենտուսը» կարող է մրցակցել «Միլանի» հետ՝ «Արսենալի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի տրանսֆերի համար։

Caught Offside-ի տվյալներով՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին 10-15 միլիոն ֆունտ ստեռլինգով։ 28-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը կազմում է 5 միլիոն ֆունտ ստեռլինգ մեկ մրցաշրջանում։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը ամենայն հավանականությամբ կտեղափոխվի «Միլան», քանի որ թուրինյան ակումբը նպատակ ունի երիտասարդացնել թիմը։

2024/25 մրցաշրջանում ուկրաինացին մասնակցել է բոլոր մրցաշարերում 23 հանդիպման, որոնցում խփել է մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։