Ֆրանսիացի հարձակվող Մաթիս Թելը կշարունակի իր կարիերան Պրեմիեր Լիգայում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «Թոթենհեմը» համաձայնության է եկել «Բավարիայի» հետ 20-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերի գնման հարցում։ Տրանսֆերի գումարը կկազմի 35 միլիոն եվրո։
Թելը լոնդոնյան թիմին միացել է վարձավճարով 2025 թվականի փետրվարին։
«Թոթենհեմում» անցկացրած ժամանակահատվածում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում՝ խփելով երեք գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։