«Միլանը» կարող է ձեռք բերել «Լիլի» հարձակվողին

«Լիլի» երիտասարդ տաղանդը կարող է տեղափոխվել իտալական թոփ ակումբ

17-ամյա կիսապաշտպան Այուբ Բուհադդին գրավել է «Միլանի» ուշադրությունը։ Այս մասին հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «ռոսոներիի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հավանություն է տալիս երիտասարդ ֆրանսիացու տրանսֆերին, ով Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանում անցկացրել է 24 հանդիպում և ևս 9-ը Չեմպիոնների լիգայում։

Կիսապաշտպանի պայմանագիրը «Լիլի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։