«Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է «Բարսելոնայի» երիտասարդ աստղ Լամին Յամալի մասին:
«Որոշ խաղացողներ ավելի շուտ են հասունանում, քան մյուսները: Յամալը 17 տարեկանում ցուցաբերում է անհավանական հասունություն՝ ստանձնելով պատասխանատվություն կարևոր խաղերում: Իհարկե, որպես «Բարսելոնայի» երկրպագու, ես շատ ուրախ եմ նրա համար: Լամինը պետք է շարունակի վայելել խաղը, ինչպես հիմա է անում, միաժամանակ փորձ ձեռք բերելով և զարգանալով այն ոլորտներում, որտեղ դեռ անելիք ունի:
Նա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա», – 38-ամյա ուրուգվայցու խոսքերը փոխանցում են իսպանական լրատվամիջոցները: Լուիս Սուարեսը խաղացել է «Բարսելոնայի» կազմում 2014-ից 2020 թվականներին: Հարձակվողը միացել է «Ինտեր Մայամիին» 2024 թվականի սկզբին: