«Բարսելոնան» դեռևս ցանկանում է պայմանագիր կնքել «Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասի հետ։ Ուրբաթ օրը հայտնի դարձան Նիկո Ուիլյամսի կատալոնական ակումբ տեղափոխվելու ցանկության մասին հավաստի տեղեկություններ. խաղացողը հստակեցրեց, որ պատրաստ է զիջումների գնալ տրանսֆերի համար։
Չնայած դրան, ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «Բլաուգրանան» դեռևս Լուիս Դիասին համարում է շուկայում առաջնահերթ տարբերակ։ Ուիլյամսը մնում է հարձակման ձախ եզրը ուժեղացնելու այլընտրանքային տարբերակ՝ Մարկուս Ռեշֆորդի («Մանչեսթեր Յունայթեդ») հետ միասին։
Լուիս Դիասի և Նիկո Ուիլյամսի գնահատված արժեքը Transfermarkt պորտալում կազմում է 70 միլիոն եվրո։ Կոլումբիացին նշել է իր 28-ամյակը հունվարին, իսկ իսպանացին հուլիսին կդառնա 23 տարեկան։