Լիոնել Մեսսին խոսել է Աշխարհի ակումբային առաջնության մասնակիցների մասին

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է հունիսի 15-ին մեկնարկող Աշխարհի ակումբային առաջնության մասնակիցների մասին։

«Կարծում եմ՝ աշխարհի տարբեր ծայրերից գալիս են մեծ թիմեր, և դա շատ մարդկանց է հետաքրքրում։ Մենք խոսում ենք հիանալի թիմերի մասին՝ շատ կարևոր ֆուտբոլիստներով, որոնց խաղը մարդիկ սիրում են դիտել։ Սա հիանալի հնարավորություն է տեսնելու լավագույն ֆուտբոլիստների խաղը այստեղ՝ Միացյալ Նահանգներում։

Հնարավո՞րություն տեսնելու Հարավային Ամերիկայի և Եվրոպայի լավագույն ակումբների մրցակցությունը տիտղոսի համար։ Սա հիանալի հնարավորություն է մրցելու նրանց հետ, և դա իսկապես հաճելի փորձառություն է թե՛ խաղադաշտում գտնվող ֆուտբոլիստների, թե՛ տրիբունաներում գտնվող երկրպագուների համար», – Մեսսիի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։