«Բավարիայի» պաշտպան Կիմ Մին-Ջեն կարող է լքել Բունդեսլիգան և շարունակել կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ակումբներից մեկում։ Այս մասին հայտնում է ինսայդեր Քրիստիան Ֆալկը։
Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»։ Սակայն կողմերի միջև դեռևս որևէ կոնկրետ բանակցություններ չեն վարվել։ Ջեն մյունխենյան գրանդի հետ աշխատանքային պարտավորություններով կապված է մինչև 2028 թվականի կեսերը։
Transfermarkt պորտալի տվյալներով՝ պաշտպանի շուկայական արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։ Անցյալ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է «Բավարիայի» 43 խաղի՝ խփելով երեք գոլ։