«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրտցը շուտով կմիանա «Լիվերպուլին»։ 22-ամյա ֆուտբոլիստը պետք է բժշկական զննում անցնի և պայմանագիր կնքի «Լիվերպուլի» հետ հաջորդ շաբաթ։
Հեղինակավոր ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ գերմանացի հարձակողական կիսապաշտպանը «Լիվերպուլում» տարեկան կվաստակի մոտ 20 միլիոն եվրո՝ առանց բոնուսների, պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։
Ֆլորիան Վիրտցի տրանսֆերի արժեքը կկազմի ռեկորդային 150 միլիոն եվրո «Լիվերպուլի» համար։ «Դեղագործների» աստղին ձեռք բերելով նախկինում հետաքրքրված էին «Բավարիան», «Մանչեսթեր Սիթին», «Ռեալ Մադրիդը» և այլ հսկաներ։