Ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Կլեման Լանգլեն վերջերս հեռացավ «Բարսելոնայից», քանի որ ակումբը որոշեց ժամանակից շուտ խզել նրա հետ պայմանագիրը։ Դրա արդյունքում Լանգլեն որպես ազատ գործակալ միացավ Մադրիդի «Ատլետիկո» թիմին։
Ինչպես նշում է Diario Sport-ը, կատալոնական ակումբը ֆուտբոլիստին մոտ 1.5 միլիոն եվրո է փոխանցել պայմանագրի վաղ խզման համար։ Այս որոշումը ֆինանսապես ձեռնտու էր «Բարսելոնայի» համար, քանի որ գործող համաձայնագրով Լանգլեն առաջիկա երկու մրցաշրջանների ընթացքում կարող էր վաստակել շուրջ 32 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Լանգլեն միացել էր «Բարսելոնային» 2018 թվականի ամռանը, իսկ նախորդ մրցաշրջանը անցկացրել էր վարձավճարով՝ արդեն իսկ «Ատլետիկոյի» կազմում։