Խավիեր Մասկերանո. «Չեմ կարող նրան հաջողություն մաղթել»

Արգենտինացի նախկին ֆուտբոլիստ, «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն խոսել է Խաբի Ալոնսոյի՝ Մադրիդի «Ռեալը» գլխավորելու մասին։

«Խաբին հիանալի աշխատանք է կատարել «Բայերում»։ Բայց ես չեմ կարող նրան հաջողություն մաղթել, քանի որ նա այժմ «Ռեալում» է», – Մասկերանոյի խոսքերն է մեջբերում լրագրող Բեն Ջեյքոբսը։

Հիշեցնենք, որ երկու մարզիչներն էլ ժամանակին հանդես են եկել անգլիական «Լիվերպուլի» կազմում։