«Բարսելոնայից» կհեռանան չորս ֆուտբոլիստներ

Կատալոնական «Բարսելոնան» պլանավորում է բաժանվել չորս խաղացողներից, որոնք չեն մտնում թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի ծրագրերի մեջ։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ հեռացող ֆուտբոլիստների ցանկում են Անսու Ֆատին, Պաու Վիկտորը, Պաբլո Տոռեն և Ինյակի Պենյան։ Նշված խաղացողներն արդեն ստացել են կատալոնական ակումբի ծանուցումը և կփնտրեն նոր աշխատանք։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Բարսելոնան» դարձել է Իսպանիայի չեմպիոն։