Ֆեդերիկո Կիեզան կարող է փոխել ակումբային գրանցումը

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ «Լիվերպուլի» իտալացի վինգեր Ֆեդերիկո Կիեզան կարող է միանալ «Նապոլիին»։

Ըստ աղբյուրի՝ Կիեզան դեռևս մտածում է «Լիվերպուլից» հեռանալու մասին՝ խաղաժամանակի պակասի պատճառով, չնայած նա լավ հարաբերություններ ունի թիմի և մարզչական անձնակազմի հետ։ «Նապոլին» արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի հետ՝ հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։ Կիեզան նախընտրում է վերադառնալ Իտալիա։

27-ամյա Կիեզան «Լիվերպուլ» է տեղափոխվել «Յուվենտուսից» 2024 թվականի ամռանը՝ 12 միլիոն եվրոյի դիմաց, սակայն դժվարությամբ է տեղ գտել մեկնարկային կազմում։

Ֆուտբոլիստը անգլիական թիմի կազմում անցկացրել է 14 հանդիպում՝ խփելով երկու գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։