Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Դանի Սեբալյոսը հնարավոր է իր պրոֆեսիոնալ ուղին շարունակի Իտալիայի Ա Սերիայի ակումբում։ Այս մասին հայտնում է Todofichajes պարբերականը։
Աղբյուրի տվյալներով՝ «Միլանը» հետաքրքրված է 28-ամյա խաղացողի խաղային որակներով և պատրաստակամ է վճարել նրա տրանսֆերի դիմաց 20 միլիոն եվրո։
Սեբալյոսի և«Ռեալի» հետ գործող պայմանագրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Ըստ Transfermarkt կայքի՝ ներկայում նրա գնահատված տրանսֆերային արժեքը կազմում է 10 միլիոն եվրո։