«Շտուտգարտի» հարձակվող Նիկ Վոլտեմադեն կարող է շարունակել իր կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայում:
«Չելսին» սկսել է բանակցություններ հարձակվողի տրանսֆերի շուրջ, հայտնում է Քրիստիան Ֆալկը: «Ինտերը» ևս նախկինում նշվում էր 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հավակնորդների շարքում:
Նիկ Վոլտեմադեն Բունդեսլիգայի 28 խաղում խփել է 12 գոլ և կատարել երկու գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Շտուտգարտի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի կեսերը, իսկ նրա տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 30 միլիոն եվրո:
Հունիսին Վոլտեմադեն իր նորամուտը նշեց Գերմանիայի հավաքականում. նա մեկնարկային կազմում էր Պորտուգալիայի և Ֆրանսիայի դեմ Ազգերի լիգայի խաղերում: