«Ատլետիկո Մադրիդը» 31-ամյա «Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնին համարում է ձախ պաշտպանի դիրքը ուժեղացնելու իդեալական թեկնածու։
Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան թիմը կարող է դժվարությունների հանդիպել շոտլանդացի ֆուտբոլիստի հնարավոր ձեռքբերման հարցում, քանի որ մերսիսայդցիները բարձր են գնահատում ֆուտբոլիստին, չնայած «Բորնմութից» 21-ամյա ձախ պաշտպան Միլոշ Կերկեսի հնարավոր ժամանմանը։
2024/25 մրցաշրջանում 31-ամյա պաշտպանը մասնակցել է 45 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում կատարել է երկու գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։