«Բայերի» կենտրոնական պաշտպան Պիերո Ինկապին կարող է տեղափոխվել «Ատլետիկո», հայտնում է լրագրող Չոբո Ալվարեսի։
Ակումբները դեռ պետք է համաձայնեցնեն 23-ամյա էկվադորցու տրանսֆերի մանրամասները, որին Transfermarkt պորտալը գնահատում է 50 միլիոն եվրո։
Պիերո Ինկապին «Բայերում» խաղում է 2021 թվականից։ Անցյալ մրցաշրջանում կենտրոնական պաշտպանը «դեղագործների» կազմում անցկացրել է 45 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով երեք գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի նկատմամբ նախկինում հետաքրքրություն էր ցուցաբերում մեկ այլ իսպանական գրանդ՝ «Ռեալ Մադրիդը»։