Վիկտոր Գյոկերես․ «Ես կխոսեմ, երբ ժամանակը գա»

Շվեն հարձակվող Վիկտոր Գյոկերեսը, արձագանքելով լիսաբոնյան «Սպորտինգի» ղեկավարության հետ իր հնարավոր կոնֆլիկտի մասին լուրերին, սոցիալական ցանցերում գրել է, որ տարածվող տեղեկություններից շատերը կեղծ են և ինքը կխոսի, երբ գա ճիշտ ժամանակը։ Այդ գրառումը հայտնվել է այն բանից հետո, երբ շվեդ հարձակվողը հեռացրել էր «Սպորտինգի» մասին նշումները իր սոցիալական էջերից։

«Այս պահին շատ լուրեր են շրջանառվում։ Դրանց մեծ մասը կեղծ է։ Ես կխոսեմ, երբ ժամանակը գա», — գրել է Գյոկերեսը։

Լուրերի համաձայն՝ 27-ամյա Գյոկերեշը դժգոհ է ակումբի նախագահ Ֆրեդերիկո Վարանդասի պահվածքից, քանի որ վերջինս իր կարծիքով խախտել է խաղացողի՝ հնարավոր տրանսֆերի շուրջ ձեռք բերված բանավոր համաձայնությունը։ Սա կարող է ազդել նրա ապագայի վրա, հատկապես՝ հաշվի առնելով եվրոպական թոփ ակումբների հետաքրքրությունը։