Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ․ «Վստահ եմ, որ միասին մենք կարող ենք շատ տիտղոսներ նվաճել»

«Ռեալ Մադրիդի» նորեկ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կիսվել է մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ իր զրույցի մանրամասներով։

«Նախագահը, որը մի քանի անգամ ակումբը տարել է Չեմպիոնների Լիգայում հաղթանակի, հասել է հսկայական հաջողությունների և թիմը հասցրել նոր մակարդակի։ Սա իսկապես տպավորիչ է։ Նախևառաջ, ես անկեղծորեն շնորհակալ եմ այս մեծ ակումբի մաս կազմելու հնարավորության համար։ Ինձ համար մեծ պատիվ է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»։ Վստահ եմ, որ միասին մենք կարող ենք շատ տիտղոսներ նվաճել։

Նա նշեց, որ հաճելիորեն զարմացած է, թե որքան լավ եմ ես իսպաներեն խոսում։ Սա, կարծես, շատերի համար անակնկալ էր։ Բայց ես շատ ուրախ եմ, որ այս քայլն արեցի։ Ինձ համար կարևոր էր ամեն ինչ ճիշտ ոտքով սկսելը», – Տրենտի խոսքերն է մեջբերում AS-ը։

Ալեքսանդր-Արնոլդը «Ռեալ Մադրիդ» է տեղափոխվել «Լիվերպուլից»՝ ազատ գործակալի կարգավիճակով։