Անգլիական գրանդը պատրաստվում է խոշոր տրանսֆեր իրականացնել

«Լիվերպուլը» մտադիր է ձեռք բերել ՊՍԺ-ի 22-ամյա հարձակվող Բրեդլի Բարկոլային։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի տվյալներով՝ մերսիսայդցիները պատրաստ են մրցակցել «Բավարիայի» հետ ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար։

Ընդգծվում է, որ փարիզյան ակումբը ֆուտբոլիստին գնահատում է 100 միլիոն ֆունտ ստեռլինգ (117 միլիոն եվրո)։

2024/25 մրցաշրջանում Բարկոլան մասնակցել է բոլոր մրցաշարերում 58 հանդիպման, որոնցում խփել է 21 գոլ և կատարել 19 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։