«Ինտերը» ցանկանում է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդի հետ։
Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա դանիացին միլանյան ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակն է՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հարձակման գիծը ուժեղացնելու համար։
2024/25 մրցաշրջանում Հոյլունդը բոլոր մրցաշարերում անցկացրած 52 խաղում խփել է 10 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։