33-ամյա Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը, ով հույս ունի խաղալ 2026 թվականի Աշխարհի առաջնությունում, պլանավորում է վերադառնալ եվրոպական ֆուտբոլ։
Ինչպես հայտնում է թուրքական Fanatik-ը, «Ֆեներբահչեն» հետաքրքրություն է ցուցաբերում աստղային ֆուտբոլիստի նկատմամբ։ Ակումբը բրազիլացուն առաջարկել է մեկ տարվա պայմանագիր՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պայմանագրի պայմանները շատ գրավիչ են ֆուտբոլիստի համար։
Նեյմարը վերադարձել է «Սանթոս» այս տարվա հունվարի վերջին և այդ ժամանակվանից ի վեր բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում։ Նրա պայմանագիրը բրազիլական ակումբի հետ ուժի մեջ է մինչև հունիսի 30-ը։