Նոր տեղեկություն Ֆրենկի դե Յոնգի ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարծում է, որ թիմի հետ ունեցած բոլոր խնդիրները անցյալում են։ Հայտնում է Diario Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա հոլանդացին վստահ է, որ մոտ ապագայում կերկարաձգի կատալոնական ակումբի հետ իր աշխատանքային պայմանագիրը։ Դե Յոնգը «Բարսելոնայի» կազմում խաղում է 2019 թվականից։ Այս մրցաշրջանում նա խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում անցկացրած 46 խաղում, խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։

Կիսապաշտպանի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Բլաուգրանայի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի կեսերը։ Transfermarkt-ի փորձագետները դե Յոնգի արժեքը գնահատում են 45 միլիոն եվրո։