Մարկուս Ռեշֆորդը նշել է միակ ակումբը, որտեղ ցանկանում է տեղափոխվել

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը որոշել է, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան։ Անգլիացին իր գործակալներին ասել է, որ հետաքրքրված է միայն «Բարսելոնա» տեղափոխվելով։

Այս մասին հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով El Nacional-ին։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «Կարմիր սատանաները» պատրաստ են վաճառել Ռեշֆորդին 40 միլիոն եվրոյով։ Կատալոնական գրանդը դիտարկում է 27-ամյա անգլիացու տրանսֆերը, սակայն դեռևս մանրամասներ չկան։

Մարկուս Ռեշֆորդը նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսն անցկացրել է «Ասթոն Վիլայում»։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։