«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենտուսի» 27-ամյա կիսապաշտպան Դուգլաս Լուիսի նկատմամբ։
Այս մասին հայտնում է Give me Sport-ը։
Աղբյուրի տվյալներով՝ թուրինյան ակումբը ցանկանում է վաճառել բրազիլացի ֆուտբոլիստին և պատրաստ է քննարկել 30 միլիոն ֆունտ ստեռլինգի (35.1 միլիոն եվրո) առաջարկներ։ «Կարմիր սատանաները» կարող են մրցակցության մեջ մտնել «Նոթինգհեմ Ֆորեսթի» և «Ասթոն Վիլայի» հետ։
Կիսապաշտպանը «Յուվենտուս» է տեղափոխվել «Ասթոն Վիլայից» 2024 թվականի ամռանը։ Այս ընթացքում Լուիսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 38 միլիոն եվրո։