«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը շուտով կարող է լքել անգլիական ակումբը։
Mundo Deportivo-ի տվյալներով՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը կոլումբիացի ֆուտբոլիստին համարում է հարձակման գիծը ուժեղացնելու առաջնահերթ տարբերակ։ Վինգերը նույնպես հետաքրքրված է տրանսֆերով, քանի որ մանկուց երազում է խաղալ կատալոնական ակումբում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Դիասը զգում է, որ «Լիվերպուլում» իրեն չեն գնահատում։ Այս պահին նա դադարեցրել է պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները։ Բացի այդ, ֆուտբոլիստի շրջապատը կարծում է, որ Ֆլորիան Վիրցի ձեռքբերումը կարող է ստիպել «Լիվերպուլին» նպաստել կոլումբիացու հեռանալուն, ինչը թույլ կտա ակումբին մասամբ փոխհատուցել բարձր ծախսերը։
Անցյալ մրցաշրջանում Դիասը խփել է 13 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում Պրեմիեր Լիգայի 36 խաղում։