Լուչիանո Սպալետտին մարզչական աշխատանքի նոր առաջարկ ունի

Լուչիանո Սպալետտին կարող է դառնալ «Ալ-Նասրի» նոր գլխավոր մարզիչը

La Gazzetta dello Sport-ի տվյալներով՝ «Ալ-Նասրը» Ստեֆանո Պիոլիին փոխարինելու համար մեկ թեկնածու է համարում Իտալիայի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտիին։

Սաուդյան ակումբը մտադիր է համոզել Սպալետիին ստանձնել թիմի ղեկը՝ առաջարկելով նրան շահավետ պայմանագիր։

Առաջիկա ժամերին գուցե պարզ դառնա, արդյոք մասնագետը պատրաստ է նոր մարտահրավերի, թե ոչ։