Լրագրող Էկրեմ Քոնուրը X սոցիալական ցանցում նշել է չորս եվրոպական ակումբների անուններ, որոնք հետևում են «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։
««Լիդսը», «Լանսը», «Պորտուն» և «Սևիլիան» հետևում են հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին», – գրել է Քոնուրը։
Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 2024/25 մրցաշրջանում 25-ամյա Էդուարդ Սպերցյանը անցկացրել է 28 հանդիպում, խփել 11 գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։