Դուշան Վլահովիչը կարող է մնալ «Յուվենտուսում»․ հայտնի են մանրամասները

«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է մնալ ակումբում։ Կողմերի միջև նոր աշխատանքային պայմանագրի շուրջ նախորդ բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել։

25-ամյա սերբի գործող պայմանագիրը լրանում է հաջորդ տարի։

La Gazzetta dello Sport-ի տվյալներով՝ Վլահովիչը դեռ կարող է երկարաձգել պայմանագիրը և մնալ թիմում։ Ֆուտբոլիստը պետք է համաձայնվի տարեկան մինչև 10 միլիոն եվրո աշխատավարձի կրճատմանը։ Թուրինյան ակումբի ղեկավարությունը փորձում է համոզել հարձակվողին։

Դուշան Վլահովիչը մնում է Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ 2025/26 մրցաշրջանում նրա ներկայիս պայմանագրի համաձայն ֆուտբոլիստի աշխատավարձը կաճի մինչև տարեկան 12 միլիոն եվրո։