Բրեդլի Բարկոլան կարիերան շարունակելու թոփ տարբերակներ ունի

«Լիվերպուլը» և «Բավարիան» լրջորեն հետաքրքրված են ՊՍԺ-ի երիտասարդ հարձակվող Բրեդլի Բարկոլայով, ում փարիզյան ակումբը գնահատում է 100 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 117 միլիոն եվրո)։

Թեև նրա շուկայական արժեքը Transfermarkt-ի տվյալներով կազմում է շուրջ 70 միլիոն եվրո, ֆուտբոլիստի անցած մրցաշրջանի ցուցանիշները (58 խաղում՝ 21 գոլ և 19 գոլային փոխանցում) ամրապնդում են այդ բարձր գնահատականը։

22-ամյա հարձակվողն աչքի է ընկնում իր բազմակողմանիությամբ և ստեղծագործ խաղով՝ կարողանալով գործել թե՛ կենտրոնում, թե՛ եզրերում։ Նրա հնարավոր տեղափոխությունն «Լիվերպուլ» կարող է լրացնել Մոհամեդ Սալահի հնարավոր հեռանալու դեպքում առաջացած բացը